Բրիտանիան ևս 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն է խոստացել Ուկրաինային
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիան ավելի քան 1,1 միլիարդ եվրոյի (1,2 միլիարդ դոլարի) ռազմական օգնություն է խոստացել Ուկրաինային, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Դաունինգ Սթրիթի հայտարարությունը:
Գործակալության տվյալներով՝ օգնությունը կներառի անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր։
Այսպիսով՝ ընդհանուր գումարը, որը Լոնդոնը ծախսել է Կիևին ռազմական աջակցության համար ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր, կկազմի ավելի քան 2,6 միլիարդ եվրո, ասվում է հայտարարության մեջ։