ԱՄՆ քաղաքացիները պատրաստ են զենք վերցնել իրենց կառավարության դեմ. The Guardian
ԱՄՆԱմերիկացիների մեկ քառորդը պատրաստ է զենք վերցնել իր կառավարության դեմ: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Չիկագոյի համալսարանի քաղաքականության ինստիտուտի հարցումը։
Ընդ որում, հարցվածների գրեթե կեսը կարծում է, որ իրենք «ավելի ու ավելի շատ են իրենց օտար զգում սեփական երկրում»։ Ամերիկացիների մեկ քառորդն ասել է, որ կորցրել է ընկերներին տարբեր քաղաքական հայացքների պատճառով:
Ինչ վերաբերում է այս տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջիկա ընտրություններին, ապա դեմոկրատների գրեթե 80%-ն այլևս չի վստահում դրանց արդյունքներին։ Նույն կարծիքին է անկուսակցականների մոտ 51%-ը և հանրապետականների` 33%-ը։