Կօգնենք այնքան, որքան պետք է․ Բայդենը՝ Ուկրաինային աջակցություն ցույց տալու մասին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, գրում է Interfax-ը։
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան, որքան պետք է», - ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կգա մի պահ, երբ նա ստիպված կլինի ասել Կիևին, որ ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ օգնություն ցուցաբերել։
Նա ևս մեկ անգամ նշել է, որ «Ռուսաստանը շատ թանկ գին է վճարում Ուկրաինայում իր հատուկ գործողության համար»։