Երևանը ռուսաստանցիների համար դարձել է ամենազանգվածային զբոսաշրջային ուղղությունը․ ՏԱՍՍ
Համաշխարհային ՄամուլԱյս տարվա հուլիսին Երևանը դարձել է ռուսաստանցիների համար ամենազանգվածային արտասահմանյան զբոսաշրջային ուղղությունը, տեղեկանում ենք ՏԱՍՍ-ի համար հավաքագրված Aviasales վիճակագրությունից:
Ռուսների շրջանում ամենահայտնի ճանապարհորդական ուղղությունների տասնյակում են նաև Ստամբուլը և Անթալիան:
«Երևանը հուլիս ամսվա ամենաշատ ամրագրված ուղղությունների վարկանիշում զբաղեցրել է յոթերորդ տեղը՝ Aviasales-ով գնված բոլոր ավիատոմսերի 2,9%-ը բաժին է ընկնում Հայաստանի մայրաքաղաքին։ Հուլիսին մեկ անձի համար դեպի Երևան երկկողմանի ավիատոմսերի միջին կտրոնը կազմում է 26054 ռուբլի, ՏԱՍՍ-ին հայտնել են մամուլի ծառայությունից։ Ինչպես հետևում է Aviasales-ի տվյալներից, անցյալ տարվա հուլիսին Ռուսաստանից Երևան չվերթի միջին կտրոնը կազմել է 20 հազար ռուբլի։