Հայտնի է դարձել Արևմուտքի և Ճապոնիայի միջև էներգետիկ ռեսուրսների համար առաջիկա պայքարի մասին
Համաշխարհային Մամուլ
«Սախալին»-2-ի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը պայքարի պատճառ կդառնա Արևմուտքի և Ճապոնիայի միջև էներգառեսուրսների համար։ Առաջիկա ճակատամարտի մասին հայտնում է Bloomberg-ը ։
Ռուսաստանի գործողությունները կարող են ավելի նեղացնել համաշխարհային շուկաները՝ ստիպելով Ճապոնիային մրցակցել Եվրոպայի հետ մատակարարումների այլընտրանքային աղբյուրների համար, նշում է թերթը։ Փորձագետների կարծիքով՝ «Սախալին-2»-ի մասին հրամանագիրը Տոկիոյին կխրախուսի գազ գնել առանց այն էլ զբաղված շուկաներից։ Տեղային գները կարող են էլ ավելի բարձրանալ և շուկայական խուճապ առաջացնել:
Առևտրի նախարար Կոիչի Հագիուդան արդեն խնդրել է ԱՄՆ-ի և Ավստրալիայի պաշտոնյաներին ավելացնել բեռնափոխադրումները՝ նվազեցնելու Ռուսաստանից կախվածությունը: Եվրոպական գազի գները տարեսկզբից աճել են ավելի քան երկու անգամ, իսկ ասիական գներն աճել են մոտ մեկ երրորդով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ