Ռուս դեսանտայիններ են ուղարկվել Սիրիա՝ դիմակայելու թուրք զինյալներին. ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՌուս դեսանտայինները տեղակայվում են հյուսիս-արևելքում՝ ավելի մոտ Թուրքիայի հետ սահմանին, Իրաքից ոչ հեռու։
«Մոտ 300 ռուս դեսանտայիններ ժամանել են Կամիշլի։ Եվս երկու ինքնաթիռ ժամանել է մի քանի օր առաջ։ Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մոտ 600 մարտիկ է տեղակայվել։ Հավանաբար, դեսանտայինները ժամանել են Կամիշլի՝ ոչնչացնելու այն ավազակախմբերը, որոնք Թուրքիան նախատեսում է օգտագործել մոտ ապագայում»,- հայտնում է «Ռուսական գարուն» տելեգրամյան ալիքը, փոխանում է Regnum-ը։