Անգլիայում և Ուելսում փաբերի թիվը հասել է ռեկորդային նվազագույնի
Համաշխարհային ՄամուլԱնգլիայում և Ուելսում փաբերի թիվը հասել է ռեկորդային նվազագույնի։ Նոր վերականգնվելով COVID-19-ից՝ նրանք բախվեցին ռեկորդային գնաճի և էլեկտրաէներգիայի թանկացման։
2022 թվականի առաջին կիսամյակում հաստատությունների ընդհանուր թիվը իջել է 40 հազարից, գրում է The Guardian-ը։ Սա 7 հազարով պակաս է, քան տասը տարի առաջ։
Միայն վերջին վեց ամսվա ընթացքում մոտ 200 փաբեր ստիպված են եղել փակվել, նշում է թերթը։
Մայիսին Մեծ Բրիտանիայում գնաճը հասել է 40 տարվա առավելագույնին` 9%: