Մուհամեդը կրկին դարձել է ամենահայտնի անունը Բրիտանիայում
Համաշխարհային ՄամուլԲրիտանիայում հայտնի են դարձել 2022 թվականին երեխաների ամենահայտնի անունները։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
BabyCentre-ը հրապարակել է տղաների և աղջիկների «100 լավագույն անունների» ցուցակը, որոնք այս տարի Միացյալ Թագավորությունում ամենատարածվածն են նորածինների համար:
7 տարի առաջատար լինելուց հետո Օլիվիա կանացի անունը կորցրել է իր դիրքը։ 2022 թվականին Լիլին դարձել է ամենահայտնի կանացի անունը։ Ինչ վերաբերում է տղաներին, ապա Մուհամեդ անունը հերթական անգամ մնացել է առաջին տեղում։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ավելի քիչ բրիտանացիներ են ցանկանում իրենց երեխաներին անվանել Ջոնի և Էմբեր անուններով, և դա կապված է Դեփի և Հերդի միջև տեղի ունեցած աղմկահարույց դատավարության հետ: