ԱՄՆ-ն Ուկրաինայի վերաբերյալ «անկեղծ զրույց» կունենա Չինաստանի հետ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ինդոնեզիայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ «անկեղծ քննարկում» կունենա ուկրաինական պատերազմի մասին իր չինացի գործընկեր Վան Յիի հետ։ Այս մասին հուլիսի 6-ին հայտնել է Bloomberg-ը։
Նշվում է, որ պետքարտուղարության ղեկավարը չորեքշաբթի օրը թռչում է Բալի՝ մասնակցելու G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Դրանից հետո նա կմեկնի Թաիլանդ։
Գործակալության տվյալներով՝ միջոցառմանը գերիշխելու է «ռուսական ռազմական ներխուժման հետևանքների» թեման։
«G20 ֆորումում Բլինկենը կկենտրոնանա Ռուսաստանի ներխուժման և ուկրաինական հացահատիկի արտահանման շրջափակման դերի վրա՝ սնուցելու համաշխարհային պարենային ճգնաժամը»,֊ասել է պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով օգնական Ռամին Տոլուին:
Պետքարտուղարության ղեկավարի և Չինաստանի ներկայացուցչի բանակցությունները նախատեսված են շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին։