Բայդենի որդին թմրանյութեր է օգտագործել վերականգնողական կենտրոնում
ԱՄՆՄասաչուսեթսի առողջության կենտրոնում թմրամոլների վերականգնողական կենտրոնում գտնվելիս Հանթեր Բայդենը ծխել և ալկոհոլ է խմել:
ԱՄՆ նախագահի որդու նոութբուքից 2019 թվականի կադրերը հրապարակել է Daily Mail-ը։
«Վերականգնման» կուրս անցնելուց ընդամենը մեկ ամիս առաջ Հանթերը բողոքել է հորը, որ բավարար գումար չունի։ Ջոն այնուհետև 75 հազար դոլար է փոխանցել որդուն, որից 20 հազարն ուղղվել է վերականգնողական ծրագրին, ասվում է հրատարակության մեջ։
Նշվում է, որ Հանթերն իր նոութբուքը թողել էր արհեստանոցում 2019 թվականին, որից հետո նրա տեսահոլովակները թմրանյութերի, զենքի և մարմնավաճառների հետ հայտնվեցին լրատվամիջոցներում։