Կայացել է Չավուշօղլու֊Լավրով հանդիպումը․ ինչ է քննարկվել
Համաշխարհային ՄամուլԿայացել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ ԱԳ նախարարները հաստատել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների ղեկավարությունների միջև հետագա շփումների համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, գրում են միջազգային լրատվամիջոցները։
«Նախարարները գոհունակություն են հայտնել 2022 թվականին մեր երկրների միջև ամենաբարձր մակարդակներով քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ շփումները Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության միջև, այդ թվում՝ նաև անձամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը կայացել է Բալիում՝ G20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։