Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի աստղ Ջեյմս Քաանը
Համաշխարհային ՄամուլՄահացել է դերասան Ջեյմս Քաանը, ով առավել հայտնի է «Կնքահայրը» ֆիլմում Սանտինո (Սոնի) Կորլեոնեի դերով։ Այս մասին հայտնում են Twitter-ի նրա էջում։
«Մեծ ցավով տեղեկացնում ենք Ջիմիի մահվան մասին, որը գրանցվել է հուլիսի 6-ի երեկոյան։ Ընտանիքը գնահատում է սիրո դրսևորումները և անկեղծ ցավակցությունները, սակայն խնդրում է, որ հարգեք նրանց անձեռնմխելիության իրավունքը այս դժվարին պահին»,֊ասվում էգրառման մեջ:
«Կնքահայրը» ֆիլմի աստղի մահվան պատճառը չի նշվում։ Քաանը մահացել է 82 տարեկանում։
«Կնքահայրը» ֆիլմում իր դերի համար Քաանն առաջադրվել է «Օսկարի»։ Բացի այդ՝ նա եղել է «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Սատուրն» մրցանակների հավակնորդ։