The Drive-ը պատմել է «Արկտիկայում գերիշխող» ռուսական սուզանավի մասին (տեսանյութ)
ՏեսանյութերDrive հրատարակությունը խոսել է ՌԴ ռազմածովային ուժերի K-329 «Բելգորոդ» միջուկային սուզանավի մասին, որը Ռուսաստանին թույլ է տալիս գերիշխել Արկտիկայի վրա։
Հրատարակության տվյալներով՝ «Բելգորոդ» ատոմային սուզանավն աշխարհի ամենաերկար սուզանավն է և կարող է կատարել առաջադրանքների լայն շրջանակ։ Սա առաջին սուզանավն է, որը համալրված է «Պոսեյդոն» դասի ռազմավարական անօդաչու ստորջրյա սարքերերով։
Հրատարակությունը պնդում է, որ միջուկային սուզանավի անձնակազմը կկարողանա ծովի հատակին առարկաներ գտնել և դրանցով որոշակի մանիպուլյացիաներ կատարել, օրինակ՝ կտրել մալուխները և դրանցում տեղադրել տվյալների հավաքագրման գործիքներ։ Ռուսաստանի ռազմածովային ուժերը K-329 «Բելգորոդ»-ի հետ միասին ստացել են միջուկային տորպեդների կանոնավոր կրիչ, որը կոչվում է «դատաստանի օրվա զենք»: