ԱՄՆ֊ն երկու շաբաթում երեք միլիարդ դոլար է տրամադրել մեզ․ Ուկրաինայի վարչապետ
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից երկու շաբաթվա ընթացքում ստացել է երեք միլիարդ դոլար։
«Համաշխարհային բանկի վստահության հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից 1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհ է ուղղվել Ուկրաինայի բյուջե: Սա ԱՄՆ-ից երկրորդ դրամաշնորհն է երկու շաբաթվա ընթացքում, ընդհանուր օգնությունը կազմում է 3 միլիարդ դոլար», - գրել է Շմիգալը սոցցանցի իր էջում։
Ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի խոսքով՝ Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից ամսական 5 միլիարդ դոլար է խնդրում, որպեսզի պահպանի ազգային տնտեսությունը հաջորդ եռամսյակում: