Աջակցեք ում կուզեք, միայն ոչ Սունակիին․ Բորիս Ջոնսոնը՝ վարչապետի նոր թեկնածուի մասին
Համաշխարհային Մամուլ
Բորիս Ջոնսոնը պահպանողականների առաջնորդի պարտված թեկնածուներին կոչ է արել աջակցել «ում ասես, միայն թե ոչ Ռիշի Սունակին», գրել է The Times-ը։ Ջոնսոնը մինչ այդ հայտարարել էր, որ չի աջակցելու որևէ թեկնածուի կամ հրապարակայնորեն չի միջամտելու մրցակցությանը։ Բայց հայտնի է, որ նա զրույցներ է ունեցել տանուլ տված հավակնորդների հետ, որոնց ժամանակ հստակ հայտնել է իր կարծիքը, որ Սունակը չպետք է դառնա վարչապետ։
Աղբյուրը նշել է, որ Ջոնսոնն, ըստ երևույթին, ամենից շատ հետաքրքրված է, որ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հաղթի, որին աջակցել են կառավարությունում նրա ամենամոլի դաշնակիցները՝ Ջեյքոբ Ռիս-Մոգը և Նադին Դորիսը։ Ջոնսոնը նաև հասկացրել է, որ կաջակցի առևտրի կրտսեր նախարար Փեննի Մորդաունթին, որը կդառնա նրա հաջորդը, եթե ֆինանսների նախկին նախարար Սունակը պարտվի։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան