Բայդենը և Լապիդը տառապում են հալյուցինացիայով. Իրանի ԶՈՒ խոսնակ
Համաշխարհային ՄամուլԻրանի բարձրաստիճան զինվորականներից մեկը խիստ նախազգուշացում է արել Միացյալ Նահանգներին՝ խորհուրդ տալով նախագահ Ջո Բայդենին վերանայել անցյալը, գրում է Tehran Times-ը:
Հինգշաբթի օրը իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ջո Բայդենի պնդումներից հետո, թե ուժ է կիրառել՝ որպես «վերջին միջոց»՝ հակազդելու Իրանի միջուկային ծրագրին, Իրանի զինված ուժերի գլխավոր խոսնակ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ասել է․ «Ամերիկայի ձախողված նախագահի և կեղծ Սիոնիստական ռեժիմի անօգնական վարչապետի (Յաիր Լապիդ) ուժի «վերջին միջոց» տերմինը կարելի է վերագրել նրանց հոգեբանական ներքին պատերազմին, հալյուցինացիաներին և քնկոտությանը, որոնք աննախադեպ չեն:
Իրենք լավ գիտեն, որ վճարելու են Իրանի դեմ «ուժի դիմել» բառի կիրառման գինը, ուստի լավ է, որ ուշադիր հետևեն տարածաշրջանում և աշխարհում իրավիճակին և մեկ անգամ վերանայեն անցյալը՝ ապագան ճիշտ վերլուծելու համար»,֊ասել է Շեքարչին։