Շրի Լանկայում նախագահական ընտրություններին կմասնակցի երեք թեկնածու
Համաշխարհային ՄամուլՇրի Լանկայում երեք թեկնածու է առաջադրվել նախագահական ընտրություններում, որոնք կանցկացվեն չորեքշաբթի օրը՝ խորհրդարանական քվեարկությամբ, հայտնում է Շրի Լանկայի Ada Derana լրատվական պորտալը։
Գործող վարչապետ և ժամանակավոր նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգեն կմասնակցի իշխող կոալիցիայից։ Հաջորդ երկու թեկնածուները գլխավոր ըննդիմադիր դաշինքից պատգամավոր Դալաս Ալահապերուման ու ընդդիմադիր մարքսիստական-լենինիստական Ժողովրդի ազգային իշխանություն դաշինքի նախագահ Անուրա Կումարա Դիսանաքկեն են։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սաջիտ Պրեմադասան հրաժարվել է առաջադրվել՝ որպես թեկնածու և հայտարարել է, որ իր խմբակցությունը սատարում է Դալլաս Ալահապերումային, որը կառավարությունում հաջորդաբար զբաղեցնում էր սպորտի, էներգետիկայի և զանգվածային հաղորդակցության նախարարի պաշտոնները։