Բրիտանիայում տղաները կմասնակցեն կանանց սեռական դաստիարակության դասընթացներին
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի դպրոցները կդադարեցնեն երեխաներին առանձնացնել սեռական դաստիարակության դասերին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Նշվում է, որ տղաների մասնակցությունը կանանց սեռական դաստիարակության դասերին կհանգեցնի նրան, որ նրանք ավելի լավ կհասկանան կանանց առողջական խնդիրները։
Բացի այդ, բրիտանացի բժիշկները լրացուցիչ դասընթացներ կանցկացնեն հակաբեղմնավորման և դաշտանադադարի վերաբերյալ: Այս որոշումներն ընդունվել են այն պատճառով, որ բրիտանացիների 84%-ը վստահ է՝ կանայք զգում են, որ իրենց խնդիրներին լուրջ չեն վերաբերվում։ Երկրի իշխանությունը ցանկանում է պայքարել «բժշկական միասոգինիայի» մշակույթի դեմ, որպեսզի կանայք ստանան նույն որակի ծառայությունները, ինչ տղամարդիկ։
Ենթադրվում է, որ նշված լուծումները կվերացնեն տաբուները «այնպիսի խնդիրների հետ կապված, ինչպիսիք են դաշտանային առողջությունը, հակաբեղմնավորումը և դաշտանադադարը»: