Ռուսաստանի նավթի մատակարարումները Չինաստան և Հնդկաստան կրճատվել են 30%-ով. Bloomberg
Համաշխարհային ՄամուլՌուսական նավթի մատակարարումները Չինաստան և Հնդկաստան հուլիսին նվազել են 30%-ով՝ ապրիլի համեմատ։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Հրապարակման մեջ կարծիք է առաջ քաշվում, որ Չինաստանն ու Հնդկաստանը ի վիճակի չեն փոխհատուցել Ռուսաստանին եվրոպական շուկայի կորուստը, քանի որ պատժամիջոցների պատճառով ասիական շուկային այժմ բաժին է ընկնում ռուսական նավթի արտահանման կեսից ավելին՝ 55-56%-ը։ Իր գագաթնակետին Ասիային բաժին էր ընկնում ռուսական արտահանման 63%-ը:
Առայժմ մատակարարումների կրճատումը հարթվում է նավթի բարձր գներով։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը միջոցներ է ձեռնարկում նավթի համաշխարհային գները նվազեցնելու համար, իսկ Արևմուտքը դիտարկում է ռուսական հումքի գնման համար սահմանային արժեք մտցնելու տարբերակներ, ինչը ապագայում կարող է բացասաբար ազդել Ռուսաստանի Դաշնության առևտրային հաշվեկշռի վրա։