Մոսկվան չի ուրախանալու, բայց ոչ էլ տխրելու է․ Լավրով
Համաշխարհային ՄամուլՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RIA Novosti-ին և RT-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Եվրոպայի էներգետիկ խնդիրները՝ նշելով, որ Մոսկվան չի ուրախանալու այդ առթիվ, բայց ոչ էլ առանձնապես տխրելու է։
«Չեմ կարծում, որ սա մեզ համար ուրախալի է, կարծում եմ, որ պետք է անտարբեր դիրք գրավել։ Մենք չենք կարող ուրախանալ, որ Եվրոպայում մարդիկ ցրտահարվելու են կամ վատ են ապրելու», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։