Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մտադիր է հրաժարական տալ․ նա հաստատել է
Համաշխարհային ՄամուլԻտալիայի վարչապետ Մարիո Դրագին տեղեկացրել է, որ գնում է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի մոտ՝ պատրաստվելով իր հրաժարականին։ Այս մասին հայտնում է RaiNews-ը։
«Սենատում երեկվա քվեարկության հիման վրա խնդրում եմ հետաձգել հանդիպումը, քանի որ ես գնալու եմ Իտալիայի նախագահի մոտ՝ հայտնելու իմ մտադրությունների մասին», - ասել է Իտալիայի վարչապետը։
Դրագին իր որոշման ու ծրագրերի մասին հայտարարել է Պատգամավորների պալատում։
Չի բացառվում, որ հետագա զարգացումների հնարավոր տարբերակների թվում լինի խորհրդարանի ցրումը և նոր խորհրդարանական ընտրությունների հայտարարումը։ Դրագին նաև կարող է կատարել իր «ներկայիս պարտականությունները» մինչև ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի Սենատը վստահություն է հայտնել վարչապետ Դրագիին։
Միաժամանակ, Իտալիան քաղաքական գործչին կոչ է արել հրաժարական չտալ։