Ռուսաստանը կարողացավ հաղթել․ The American Conservative
Համաշխարհային ՄամուլՀակառուսական պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը դրանցից ավելի շատ է շահել, քան կորցրել։ Այդ մասին գրում է American Conservative-ը։
«Պատժամիջոցները պետք է ստիպեին Ռուսաստանին հեռանալ Ուկրաինայից՝ տնտեսության փլուզման սպառնալիքի պայմաններում։ Սակայն խնդիրն այն է, որ ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ Ռուսաստանը ավելի շուտ շահեց պատժամիջոցներից»,- նշել է պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Ռուսաստանից էներգակիրների արտահանման աճը զգալիորեն նվազել է։ Սակայն դրանց գների աճը և դրան հաջորդած վառելիքի պակասը հանգեցրել են նրան, որ սահմանափակումների հետևանքները ի չիք են դարձել։
Հոդվածի հեղինակները հավելել են, որ ռուսական արտահանման գները նախորդ տարվա համեմատ 60%-ով բարձր են եղել։ Միաժամանակ, ԵՄ երկրները կարողացել են 18%-ով կրճատել Ռուսաստանից նավթի ներկրումը։ Բայց վերաարտահանողները, ի դեմս Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների, օգնել են Ռուսաստանին պահպանել նավթի վաճառքի նախկին ծավալները։