Պուտինը պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Բայրաքթարի» արտադրության շուրջ. Էրդողան
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել համագործակցել՝ թուրքական Baykar Makina ընկերության կողմից արտադրվող Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության շուրջ։ Այս մասին հայտնում է տեղական Haber 7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում Էրդողանը խոսել է Baykar Makina-ի նոր հաճախորդների՝ Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների մասին։ Այսպիսով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավարին ասել է, որ Ռուսաստանը կցանկանար համագործակցել անօդաչու թռչող սարքերի արտադրության շուրջ։
Էրդողանը նաև ասել է, որ ԱՄԷ-ն Թուրքիային առաջարկ է արել իր տարածքում Baykar գործարան հիմնել։
Նշվում է, որ թուրքական զինտեխնիկայով հետաքրքրված են նաեւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ Նրանք ցանկանում են ձեռք բերել Akıncı TİHA անօդաչու սարքեր: