Զելենսկին պատրաստվում է հետ գրավել հողերը. Politico
Համաշխարհային ՄամուլՈւկրաինան պետք է վերադարձնի Ռուսաստանի կողմից գրավված տարածքները առաջիկա 3-6 շաբաթվա ընթացքում, քանի դեռ դա անելը շատ ավելի դժվար չի դարձել, հայտնում է Politico-ն։
Ըստ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար Ադամ Սմիթի, ով այցելել է Կիև և հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ուկրաինացի պաշտոնյաներն ասել են, որ ցանկանում են խաղաղության համաձայնագիր կնքել ռուսների հետ, բայց նախ նրանք պետք է ազատագրեն իրենց գրավված հողերը։
«Առաջիկա երեքից վեց շաբաթները վճռորոշ կլինեն», - ասել է նա՝ փոխանցելով Զելենսկուց և մյուսներից լսած հիմնական ուղերձը։
Նա նշել է, որ այս շրջանը կարևոր է, քանի որ ձմեռը` ավելի ցուրտ ջերմաստիճանով և ծանր պայմաններով, կդանդաղեցնի մարտերը մինչև դաժան հյուծման պատերազմ: