Գերմանացիները պատրաստվում են երկար տնտեսական ճգնաժամի
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի բնակիչները, ակնկալելով երկարատև տնտեսական ճգնաժամ, առաջիկա հինգ տարում պատրաստվում են իրենց ֆինանսական վիճակի վատթարացմանը, գրում է Der Spiegel թերթը՝ վկայակոչելով Civey հասարակական կարծիքի հետազոտական ինստիտուտի հետազոտությունը։
Հրատարակության տվյալներով՝ հարցվածների 71%-ն ակնկալում է, որ առաջիկա 5 տարում Գերմանիայի տնտեսական մակարդակը կնվազի։ Հարցվածների 11%-ը կարծում է, որ իրավիճակը պետք է բարելավվի ժամանակի ընթացքում։ Նշվում է, որ հարցման մասնակիցների 36%-ը խոստովանել է, որ իրենց ֆինանսական վիճակը, այդ թվում՝ գնողունակությունը, վատթարացել է էներգառեսուրսների և սննդամթերքի թանկացման պատճառով։ Գերմանացիների 58 %-ը ներկայիս տնտեսական իրավիճակը գնահատում է՝ որպես վատթարագույնը՝ 2017 թվականի մայիսին համապատասխան մոնիտորինգի մեկնարկից ի վեր։
Նախկինում Bild-ը հայտնել էր, որ գերմանացիների ավելի քան 60%-ը սկսել է ավելի արագ և հազվադեպ լողանալ: Պարբերականի տվյալներով՝ գերմանացիների 62%-ն այժմ խնայում է ջուրը, երբ լողանում է։
Հայտնի է դարձել նաև, որ Գերմանիայում սահմանափակել են տաք ջրի մատակարարումը էներգետիկ ճգնաժամի ֆոնին։