Մակրոնի ժողովրդականությունը վերընտրվելուց հետո նվազել է․ Le Journal du dimanche
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն ընկել է ապրիլի 24-ին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո, գրում է Le Journal du dimanche-ը։
Ֆրանսիայի նախգահի վարկանիշը հուլիսին կազմել է 39,3%, մինչդեռ մարտին այդ ցուցանիշը 44,4% էր։
Ապրիլին, երբ նախագահական ընտրություններ էին, նրա վարկանիշը 42,8% էր։ Այս արդյունքները հրապարակումը տալիս է հասարակական կարծիքի ուսումնասիրման տարբեր ինստիտուտների հարցումների հիման վրա։
Le Journal du dimanche-ը Մակրոնի ժողովրդականության անկումը, ի թիվս այլ բաների, վերագրում է հունիսին խորհրդարանական ընտրություններում հաղթած նախագահական կոալիցիայում Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) բացարձակ մեծամասնության բացակայությանը: