Ադրբեջանում Սաֆարով եղբայրները կացնահարելով սպանել են իրենց հորեղբորը
Համաշխարհային Մամուլ
Ադրբեջանի Մասալլիի շրջանում եղբայրները սպանել են իրենց հորեղբորը։ Շրջանային դատախազությունը հայտնել է, որ հուլիսի 31-ին իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել Մասալիի շրջանի 62-ամյա բնակիչ Իբադուլլա Սաֆարովի սպանության մասին, գրում է haqqin-ը։
Նախաքննության ընթացքում կասկածներ ե եղել, որ 1999 թվականին ծնված Արիզ Սաֆարովը և 2004 թվականին ծնված եղբայրը՝ Ֆագան Սաֆարովը, անձնական հարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ սպանել են իրենց հորեղբորը՝ Իբադուլլա Սաֆարովին՝ կացնով հարվածելով։ Մասալլիի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 120.1 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով։
Սաֆարով եղբայրները, որպես կասկածյալներ, բերման են ենթարկվել։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան