Պետդուման մտադիր է ոչ բարեկամական երկրների քաղաքացիներին արգելել երեխաներ որդեգրել Ռուսաստանից
Ռուսաստան
Ռուսաստանում հնարավոր է արգելանք սահմանվի ոչ բարեկամ երկրների քաղաքացիների նկատմամբ՝ թույլ չտալով նրանց երեխաներ որդեգրել ՌԴ-ից:
Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել տարբեր խմբակցություններ ներկայացնող Պետդումայի 5 պատգամավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Օրինագծի հեղինակները ոչ բարեկամական երկրների ցանկը կազմել են նախագահի համապատասխան հրամանագրի հիման վրա: Ցանկում նշված է 49 պետություն, որոնց թվում են՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Ավստրալիան, Ալբանիան, Կանադան, Նորվեգիան, Շվեյցարիան, Ճապոնիան և ԵՄ անդամ 27 երկրներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)