Իսրայելը 150 մլն դոլար կծախսի լազերային ՀՕՊ համակարգ գնելու համար
Համաշխարհային ՄամուլԻսրայելի կառավարության սպառազինությունների գնումների կոմիտեն հաստատել է ավելի քան 500 միլիոն շեկել (150 միլիոն դոլար)՝ Magen Or («Լուսային վահան») կոչվող լազերային հրթիռների որսման համակարգի մշակման և գնման համար: Այս մասին հայտնում է Haaretz թերթը։
Համակարգը կկառուցվի Rafael Advanced Defense Systems ընկերության կողմից, որը ստեղծել է Իսրայելի Iron Dome և Iron Beam հակահրթիռային պաշտպանության համակարգերը։ Պայմանագիրը կնքվել է վեց տարով և ներառում է համակարգի ինչպես ցամաքային, այնպես էլ ռազմական տարրերի, ինչպես նաև օդանավերի բաղադրիչների մշակում։
Հրատարակությունը նշում է, որ միջոցների հատկացումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Իսրայել կատարած այցից հետո։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն նույնպես կմասնակցի հակաօդային պաշտպանության լազերային համակարգի մշակմանը և ձեռքբերմանը։