Instagram-ի ղեկավարը տեղափոխվում է Լոնդոն՝ գումար խնայելու նպատակով
Համաշխարհային ՄամուլInstagram-ի ղեկավար Ադամ Մոսերին Կալիֆոռնիայից տեղափոխվում է Լոնդոն և այնտեղ է տեղափոխում սոցցանցի ողջ ղեկավարությունը, որը պատկանում է Meta-ին։ Այս մասին գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների հաղորդագրությունը։
Նշվում է, որ բրիտանական մայրաքաղաքում ընկերությունը նոր աշխատակիցներ կընդունի, որոնք կաշխատեն Քինգս Կրոս շրջանում գտնվող գրասենյակում։
Աղբյուրների համաձայն՝ Ադամ Մոսերին Կալիֆորնիայի կենտրոնակայանից Լոնդոն է տեղափոխվել ժամանակավոր, մասամբ Լոնդոնում ապրելու ցանկության պատճառով։ Այնուամենայնիվ, այս քայլը համապատասխանում է TikTok-ին դեմ կատաղի մրցակցությանը:
Լոնդոնում Instagram-ը կընդլայնի իր բլոգերների համայնքը՝ փնտրելով նոր տաղանդներ այս ոլորտում: Բացի այդ, Instagram-ի գործառնությունները Լոնդոն տեղափոխելու օգտին փաստարկներից մեկը կարող է լինել ծախսերի խնայողությունը, նշում է FT-ն։ Մեծ Բրիտանիայում ծրագրավորողները երեք անգամ ավելի քիչ գումար են պահանջում, քան Սան Ֆրանցիսկոյում: Իսկ Մեծ Բրիտանիան վերջերս հարկային արտոնություններ է մտցրել տեխնոլոգիական ոլորտի համար, ինչը ձեռնտու է նաև Instagram-ին։