Եվրոպայում ռուսական գազը փոխարինելու միջոց են գտել. Bloomberg
Համաշխարհային ՄամուլԻտալական Eni էներգետիկ ընկերությունը գտել է ռուսական գազը Եվրոպայի համար փոխարինելու միջոցը և մտադիր է Մոզամբիկի ափերի մոտ կառուցել հեղուկ բնական գազի երկրորդ հարթակը։ Ըստ Bloomberg-ի՝ գործարանը կարող է կառուցվել չորս տարուց էլ քիչ ժամանակում, դրա օգնությամբ հնարավոր կլինի դիվերսիֆիկացնել վառելիքի մատակարարումները։
Ենթադրվում է, որ նոր հարթակը կարող է հայտնվել արդեն գոյություն ունեցող 7 միլիարդ դոլար արժողությամբ Coral-Sul FLNG-ի հիման վրա։ Այն գտնվում է Մոզամբիկի հյուսիսային ափերի մոտ, և դրանից արտահանման մատակարարումները պետք է սկսվեն այս տարի։ Եվրոպական երկրները գազի մատակարարման նոր աղբյուրներ են փնտրում էներգակիրների գների կտրուկ աճի և ի պատասխան արևմտյան պատժամիջոցների` Ռուսաստանի կողմից մատակարարումների կրճատման պայմաններում: