Բլինկենն ու Վան Ին դեռևս անցած ամիս են քննարկել Փելոսիի այցը Թայվան․ Reuters
Համաշխարհային ՄամուլՄիացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին քննարկել են անցյալ ամիս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` Թայվան այցի հնարավորությունը։ Այսպիսի հայտարարություն է արել Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի անանուն բարձրաստիճան ներկայացուցչին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել Բալիում` G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, սակայն հանդիպման մանրամասները չեն բացահայտվել։
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները նախազգուշացումներ էին արել ԱՄՆ-ին՝ Փելոսիի՝ Թայվան կատարած սադրիչ այցի ֆոնին։
Փելոսին Թայվան է ժամանել օգոստոսի 2-ին։ Նրա այցը Ներկայացուցիչների պալատի նախագահի ասիական շրջագայության մի մասն է։