Ռուսաստանը պատրաստ է ուկրաինական խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով. Պեսկով
Ռուսաստան
ՌԴ-ն առաջվա պես հակված է Ուկրաինայում համակարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն իր իսկ պայմանների հիման վրա:
Այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իսկապես, Ռուսաստանը ինչպես ի սկզբանե, այնպես էլ հիմա պատրաստ է ուկրաինական հիմնախնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ սեփական պայմանների առաջադրմամբ», - նշել է նա:
Պեսկովը հստակեցրել է, որ այդ պայմանները վաղուց հայտնի են. դրանք ներկայացվել են ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների ստամբուլյան բանակցությունների ժամանակ: Նա կրկին հիշեցրել է, որ հենց ուկրաինական կողմն է դադարեցրել բանակցային գործընթացը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)