Թայվանի շուրջ ճգնաժամը կսկսվի Փելոսիի վերադարձից հետո. WP
Համաշխարհային ՄամուլԹայվանի շուրջ իրական ճգնաժամը կսկսվի, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, ով արդեն կղզում հանդիպել է նախագահի հետ, վերադառնա տուն։ Այդ մասին գրում է The Washington Post-ը։
Նյութում ասվում է, որ ազդեցությունը կարող է զգացվել «շաբաթների, ամիսների, տարիների ընթացքում»։ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության տեմպերն ու ինտենսիվությունը կավելանան՝ ընդմիշտ փոխելով հարաբերությունները, իսկ Թայվանը կհայտնվի հենց մեջտեղում:
Ակնկալվում է, որ Պեկինի արձագանքը Փելոսիի այցին կլինի աստիճանական, և ոչ միայն ռազմական ոլորտում: «Դա կարող է ընդմիշտ փոխել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները և երկարաժամկետ տառապանքների ենթարկել Թայվանին», - ասվում է հոդվածում:
Պեկինի անհապաղ հաշվեհարդարը, ամենայն հավանականությամբ, կլինի Թայվանի տնտեսության և հասարակության դեմ: Երկարաժամկետ հեռանկարում Պեկինը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի Փելոսիի այցը որպես պատրվակ՝ փոփոխություններ մտցնելու Թայվանի նկատմամբ իր ռազմական դիրքերում, ինչը կընդլայնի Չինաստանի ռազմական գերիշխանությունը Թայվանի նեղուցում, նշում է թերթը։