Երկու հարվածով՝ Ուկրաինայի ավելի քան 500 զինծառայող է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերը երկու հարվածով ոչնչացրել են ավելի քան 500 ուկրաինացի զինվորականների։
«Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Խարկովի մարզում 92-րդ մեքենայացված բրիգադի դիրքերին հասցված հարվածի արդյունքում՝ ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի մինչև 130 զինվորական և 13 միավոր զրահամեքենա։ Բացի այդ, խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադի՝ Կոնստանտինովկայի շրջանում տեղակայված ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայումը, ինչի հետևանքով՝ Ուկրաինայի զինված ուժերի մինչև 400 զինծառայող և 20 ռազմական տեխնիկան վերացվել է»,֊նշել է ՌԴ ՊՆ-ն։