Պեսկովը հայտնել է՝ Էրդողանի այցին ընդառաջ փողոցները կզարդարվե՞ն արդյոք թուրքական դրոշներով
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այց է և չի ներառում քաղաքի փողոցները ազգային դրոշներով զարդարելու արարողակարգը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Եթե դուք պատրաստվում եք դա անել, մենք միայն կողջունենք դա, ինչպես մեր թուրք գործընկերները, բայց մեր արձանագրային պրակտիկայի համաձայն՝ պետական այցի ժամանակ են դրոշներ կախվում», - պարզաբանել է Կրեմլի խոսնակը:
Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում այսօր՝ օգոստոսի 5-ին, կհանդիպի Էրդողանի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության հարցեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)