Պուտինը բանակցությունների ժամանակ գաղտնի առաջարկ է արել Էրդողանին. The Washington Post
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի շրջանցել արեւմտյան պատժամիջոցները թուրք գործընկերների օգնությամբ, գրում է The Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով` Մոսկվան առաջարկել է Անկարային թույլ տալ գնելու թուրքական նավթավերամշակման գործարանների, նավթային տերմինալների և ջրամբարների բաժնետոմսերը։ Այսպիսով, Կրեմլը հույս ունի թաքցնել նավթի ծագումը և շրջանցել ԵՄ էմբարգոն:
Ռուսական կողմը նաև խնդրում է Թուրքիային թույլատրել արդյունաբերական ընկերություններին գործունեություն ծավալել երկրում ազատ տնտեսական գոտիներից դուրս։ Մոսկվան նաև մի քանի թուրքական պետական բանկերի խնդրել է թղթակցային հաշիվներ բացել ռուսական բանկերի համար:
Էրդողանն իր հերթին ակնկալում է, որ Ռուսաստանը կհամաձայնի Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական գործողությանը։
Հստակեցվում է, որ այս պահին անհնար է ասել, թե արդյոք Անկարան կաջակցի Ռուսաստանի խնդրանքներին, քանի որ թուրքական բանկերն ու ընկերությունները կարող են հայտնվել երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի տակ և կորցնել մուտքը դեպի արևմտյան շուկաներ։