ԵՄ առաջնորդները ջախջախված են Պուտինի «տրոյական ձիով». FP
Համաշխարհային Մամուլ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շփոթության մեջ է գցել ԵՄ առաջնորդներին Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքով։ Այս մասին Foreign Policy-ի հոդվածում գրում է Ամանդա Քոքլին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «տրոյական ձին»՝ Եվրամիությունում։ Եվս մեկ անգամ ԵՄ առաջնորդներին հետաքրքրում է, թե ի՞նչ է թաքնված Կրեմլի նկատմամբ Բուդապեշտի գրեթե մոլուցքային հարգանքի հետևում»,֊ասվում է հրապարակման մեջ:
Հոդվածագիրը հավելում է, որ Հունգարիայի քաղաքականությունը, որն անհամաձայնություն է հայտնում ԵՄ ընդհանուր քաղաքականությանը, ընդգծում է Եվրոպայում միասնության ակնհայտ բացակայությունը։ Վերլուծաբանի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր երկիրը երբեք չի քննադատել Ռուսաստանին։ Բացի այդ՝ Հունգարիայի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների դեմ։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ երկիրը շարունակում է դեմ լինել Եվրամիության կողմից ռուսական գազի էմբարգոյի ներդրմանը։ Նա նշել է, որ Բուդապեշտը միայնակ չէ այս հարցում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան