Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները օգոստոսի 18-ին հրավիրվել են Բրյուսել՝ բանակցությունների․ Բորել
Համաշխարհային ՄամուլԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր էջում գրել է, որ Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին հրավիրել է օգոստոսի 18-ին կայանալիք բանակցությունների, գրում է Gazeta-ն։
«Ես Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին հրավիրում եմ օգոստոսի 18-ին Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև առաջընթացի ուղիները», - ասել է Բորելը։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր օգոստոսի 18-ին Կոսովոյի ինքնահռչակ Հանրապետության վարչապետ Ալբին Կուրտիի հետ բանակցությունների մասին։ Զրույցը պետք է տեղի ունենար Բրյուսելի տարածքում։ Երկրների ներկայացուցիչները կքննարկեն Կոսովոյի հակամարտության կարգավորման հարցը։