Թուրքիայում «Միր» քարտերի օգտագործման հարցում «լուրջ առաջընթաց» կա. Էրդողան
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադառնալուն պես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ թուրքական տարածքում ռուսական «Միր» քարտերի օգտագործման հարցում «լուրջ առաջխաղացումներ» կան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Էրդողանն ասել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ռուսական վճարային համակարգի և դրա աշխատանքը Թուրքիայում։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ Սոչիում համաձայնություն է ձեռք բերվել «ռուբլու վերաբերյալ»։ Նա նշել է, որ ռուսական արժույթով փոխանակումները «գումար կբերեն ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային»։