Ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնին թույլ չեն տվել մեկնել Լեհաստան
Համաշխարհային ՄամուլՈւկրաինացի հեռուստահաղորդավար և լրագրող Դմիտրի Գորդոնը չի կարողացել հատել ուկրաինալեհական սահմանը՝ չնայած երկրից դուրս գալու թույլտվությանը։ Այս մասին հայտնում են տեղական մի շարք լրատվամիջոցներ։ Ենթադրվում է, որ լրագրողը պետական դավաճանության գործով մեղադրյալ է։
Գորդոնն ավելի վաղ մեկնաբանել էր լուրերն այն մասին, որ իրեն շուտով կարող են մեղադրանք առաջադրել դավաճանության մեջ՝ այդ տեղեկատվության տարածողներին անվանելով «շիզոֆրենիկներ» և «ուղեղից հիվանդներ»։ Նրա կարծիքով, իրադարձությունների նման զարգացմամբ շահագրգռված են «ռուսական գործակալները»։
Մոսկվայի Բասմանի դատարանը նախկինում հեռակա ձերբակալել էր Գորդոնին՝ ռուսական բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածելու և ծայրահեղական կազմակերպություն ստեղծելու համար։