ԵՄ իշխանությունները պետք է դադարեցնեն վիզաների տրամադրումը ռուսներին. Էստոնիայի վարչապետ
Համաշխարհային ՄամուլԷստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ երկրների իշխանությունները պետք է դադարեցնեն ռուս զբոսաշրջիկների մուտքի վիզաների տրամադրումը։ Այս մասին ասվում է էստոնացի քաղաքական գործչի Twitter-ի էջում։
«Դադարեցրեք ռուսներին տուրիստական վիզաների տրամադրումը. Եվրոպա այցելելը արտոնություն է, ոչ թե մարդու իրավունք»,- ասել է Կալլասը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցությունն այժմ փակ է։
«Ժամանակն է դադարեցնել զբոսաշրջությունը Ռուսաստանից»,- առաջարկել է Էստոնիայի վարչապետը։