ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում Ռուսաստանի հետ. ԱՄՆ ՊՆ
Համաշխարհային Մամուլ
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում Ռուսաստանի հետ և վտանգ չի ներկայացնում նրա համար։ Այս մասին ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է Լատվիայում հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Օսթինի, Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումը միայն արտացոլում է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի հավատարմությունը, որտեղ ասվում է, որ հարձակումը ՆԱՏՕ-ի մեկ դաշնակցի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա:
Միևնույն ժամանակ, հուլիսի վերջին Օսթինն ասել է, որ ուկրաինական բանակը «հիմա առավել քան երբևէ» Արևմուտքի «հրատապ օգնության» կարիքն ունի զենքի մատակարարման հարցում, քանի որ «խոսքը հակամարտության վճռական փուլի մասին է»: Նա նաև հայտնել է, որ Ուկրաինային կտրամադրվի չորս HIMARS։ Արևմտյան երկրները, նրա խոսքով, կշարունակեն ուղիներ փնտրել Կիևին աջակցելու համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան