Ռուսաստանը զենք է տեղափոխել թուրքական նեղուցներով՝ չնայած արգելքին. Bloomberg
Համաշխարհային ՄամուլՀուլիսի վերջին «Սպարտա II» առեւտրային նավը Սիրիայից ժամանել է Ռուսաստան՝ հավանաբար ռազմական տեխնիկա տեղափոխելով թուրքական Բոսֆորի նեղուցով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ կառավարությունում գործակալության աղբյուրները նշել են, որ Վաշինգտոնը ելնում է նրանից, որ Ռուսաստանը օգտագործում է առևտրային նավեր՝ Սև ծովով ռազմական պաշարներ տեղափոխելու համար։ Նման եզրահանգման է գալիս եվրոպական հետախուզությունը։ «Սպարտա II»-ը Նովոռոսիյսկ է ժամանել սիրիական Տարտուս նավահանգստից։ Նրա վրա եղել է առնվազն 11 զինտեխնիկա։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն այս հարցով հարցում է ուղարկել Թուրքիայի կառավարությանը։ Իրավիճակին ծանոթ թուրք պաշտոնյան ասել է, որ առևտրային նավը կզննվի միայն այն դեպքում, եթե կասկածվի ապօրինությունների մեջ: Սպիտակ տան խոսնակը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք ԱՄՆ-ը քննարկել է իրավիճակը թուրք պաշտոնյաների հետ:
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կարծում են, որ Ռուսաստանը բազմիցս օգտագործել է առևտրային նավեր՝ Սև ծովով ռազմական տեխնիկա տեղափոխելու համար՝ շրջանցելով Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցման արգելքը, որը սահմանվել է Թուրքիայի կողմից՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։