Գերմանիան կորցրել է Եվրամիության վստահությունը. Foreign Affairs
Համաշխարհային ՄամուլԳերմանիան կորցրել է Եվրամիության վստահությունը էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների ֆոնին։ Այս մասին ասվում է Foreign Affairs-ի ամերիկյան հրատարակության մեջ։
Ըստ ԶԼՄ-ների՝ Մոսկվայի հետ Գերմանիայի սերտ էներգետիկ հարաբերությունները հանգեցրել են հանրապետության եվրոպացի շատ դաշնակիցների մոտ անվստահության, «մասնավորապես, «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը դադարեցնելու մերժման պատճառով ուկրաինական հակամարտության սկսվելուց ընդամենը մի քանի օր առաջ»։
«Գերմանիան պետք է ցույց տա իր շահագրգռվածությունը Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու հարցում և աջակցություն ցուցաբերի ԵՄ-ին»,֊հավելել է հրատարակությունը։
Հոդվածագիրը նաև նշում է, որ Գերմանիան տեսանելի ապագայում կկարողանա վերականգնել իր առաջատարությունը ԵՄ-ի անվտանգության ավելի լայն խնդիրների լուծման գործում: