Շվեդիան Անկարայի հետ գործարքից հետո առաջին անգամ որոշել է արտահանձնել Թուրքիայի քաղաքացուն. Reuters
Համաշխարհային ՄամուլReuters-ը պնդում է, որ Շվեդիայի իշխանություններն առաջին անգամ որոշել են արտահանձնել Թուրքիայի քաղաքացուն այն բանից հետո, երբ Անկարան Ստոկհոլմի կողմից պահանջել է մի շարք մարդկանց արտահանձնել՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հավանությունը տալու դիմաց։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հրատարակությունը նշում է, որ Շվեդիայի իշխանությունները որոշել են արտահանձնել մի տղամարդու, ով Թուրքիայում դատապարտվել է 14 տարվա ազատազրկման բանկային քարտերի խարդախության մեղադրանքների հետ կապված։
Շվեդիայի արդարադատության նախարարության ղեկավար Մորգան Յոհանսոնի խոսքով՝ սա սովորական բան է, և այս դեպքում խոսքը Թուրքիայի քաղաքացու մասին է, ով դատապարտվել է 2013 և 2016 թվականներին խարդախության համար։
Անցյալ տարի Շվեդիայում կալանավորված տղամարդն ինքը պատմել է, որ Թուրքիայում անարդարացիորեն դատապարտվել է՝ քրիստոնեություն ընդունելու, զինվորական ծառայությունից հրաժարվելու և քրդական արմատներ ունենալու պատճառով։ Շվեդիայի արդարադատության նախարարությունը չի հստակեցրել՝ արդյոք այս անձը ներառված է այն անձանց ցուցակում, որոնց արտահանձնումը պահանջել է Թուրքիան։