ԱՄՆ-ում ծովափնյա հովանոցը խրվել է տարեց կնոջ մարմնի մեջ․ կինը մահացել է
Համաշխարհային ՄամուլԱմերիկյան Գարդեն Սիթի քաղաքում կինը մահացել է, երբ նրա մեջ խրվել է ծովափնյա հովանոցը։ Այս մասին հայտնում է WMBF News պորտալը։
63-ամյա Թամմի Պերոն լողափում հանգստանում էր, երբ հանկարծակի բռնկված քամին քշել է նրա հովանոցը։ Այն հարվածել է կնոջը՝ վնասելով նրա կրծքավանդակը: Բժիշկները փորձել են նրան շտապ օգնություն ցույց տալ, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել։
Ներկայումս ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները։