Այս միջուկային աղետի վտանգի համար պատասխանատու են Բայդենն ու Զելենսկին․ Վոլոդին
Համաշխարհային Մամուլ
Զապորոժյեի ատոմակայանի գնդակոծումը կարող է հանգեցնել միջուկային աղետի, այդ հետեւանքների պատասխանատվությունը կրելու է ԱՄՆ-ն, Կիևի ռեժիմը և ԵՄ ղեկավարները, որոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում, ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Վաշինգտոնի և Կիևի ռեժիմի գործողությունները կրում են միջուկային աղետի վտանգ։ Դրա պատասխանատվությունը կրելու են Բայդենը և Զելենսկին, ինչպես նաև եվրոպական պետությունների ղեկավարները, որոնց լուռ համաձայնությամբ իրականացվում է հրթիռակոծություն»,- գրել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։
Վոլոդինի խոսքով՝ ճիշտ կլինի, որ Եվրախորհրդարանը «ընդհատի արձակուրդները», որպեսզի ուշադրություն դարձնի եվրոպացիների կյանքին սպառնացող իրավիճակին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան