«Ապոկալիպսիս» Եվրոպայում՝ անտանելի շոգի և անտառային հրդեհների պատճառով. DailyMail
Համաշխարհային ՄամուլԵվրոպան տառապում է անտանելի շոգից և հրդեհներից, որոնք այրում են հեկտարներով անտառներ, գրում է DailyMail-ը։
Հրատարակության տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները հարկադրված են եղել Եվրամիությունից ուժեր կանչել՝ օգնելու մարել Բորդոյի մերձակայքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում բռնկված հրդեհը։ Այնտեղ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները հրդեհների պատճառով։
Նշվում է, որ անտառային հրդեհը, որը ոչնչացրել է 7000 հեկտար սոճու անտառ, ավելի քան մեկ ամիս է, ինչ մոլեգնում է երկրի հարավում։
Շվեյցարիայում հալվել է լեռնանցքը, որը 2000 տարի պատված է եղել մերկասառույցով։ Հռենոսում ջրի մակարդակն այնքան է իջել, որ խնդիրներ է ստեղծել բենզինի և ածուխի մատակարարման հետ կապված։