Էրդողանն ու Բայդենը կարող են հանդիպել Նյու Յորքում՝ սեպտեմբերին․ Sabah
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը կարող են հանդիպել սեպտեմբերին` Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։
«Թուրքիայի համար ԱՄՆ-ից F-16-ներ գնելու վերաբերյալ բանակցությունները վաղուց են ընթանում։ Հարցը սեղանի վրա կլինի հաջորդ ամիս` Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ։
Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է արագ լուծել F-16 կործանիչների գնման խնդիրը և խնդրում է Պենտագոնին՝ հարցը ներկայացնել Կոնգրեսին։
Թերթը մանրամասնում է, որ «եթե այս մեթոդը կիրառվի, Կոնգրեսը պետք է որոշակի ժամկետում հաստատի այդ հարցը»։
Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել 80 օդանավ, որոնք ունի ծառայության մեջ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հույս ունի ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար։